Մհեր Սեդրակյանի ճնշումների ազդեցության տակ տուժողը հակասական տեսակետներ է հայտնում իրեն ծեծելու առնչությամբ
«Հրապարակ»–ի փոխանցմամբ՝ գաղտնազերծվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ կապված աղմկահարույց դեպքը։ Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածավեց, որ Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից գազալցակայանում, որը պատկանում է Մհեր Սեդրակյանին, դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը: Դերասանը դեռ երեկվա դրությամբ գտնվում էր Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում։ Թերթը գրում է, որ պատգամավորի ճնշումների ազդեցության տակ տուժողը հակասական տեսակետներ է հայտնում իրեն ծեծելու առնչությամբ։
Չնայած պատգամավորը հերքում է կատարվածը, սակայն, «Հրապարակի» տեղեկություններով, այդ դաժան միջադեպի հեղինակները իսկապես Սեդրակյանի թիմակիցներն են եղել: Իրականում, թերթի տեղեկություններով, դեպքն իսկապես տեղի է ունեցել օրեր առաջ, պատգամավորը սկզբում որոշել է չխառնվել և գործի մեջ է մտցրել յուրայիններին, սակայն, «Հրապարակի» հավաստի տեղեկություններով, «երեկ կեսօրից հետո Սեդրակյանին ոստիկանությունից տեղեկացրել են, որ տուժողը դիմել է ոստիկանություն: Թերևս այդ հեռախոսազանգից հետո է Սեդրակյանն աննկատ լքել ԱԺ շենքը, այն դեպքում, երբ դրանից մոտ 10 րոպե առաջ ակտիվ շփվում էր լրագրողների հետ»:
Մհեր Սեդրակյանի ճնշումների ազդեցության տակ տուժողը հակասական տեսակետներ է հայտնում իրեն ծեծելու առնչությամբ
«Հրապարակ»–ի փոխանցմամբ՝ գաղտնազերծվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ կապված աղմկահարույց դեպքը։ Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածավեց, որ Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից գազալցակայանում, որը պատկանում է Մհեր Սեդրակյանին, դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը: Դերասանը դեռ երեկվա դրությամբ գտնվում էր Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում։ Թերթը գրում է, որ պատգամավորի ճնշումների ազդեցության տակ տուժողը հակասական տեսակետներ է հայտնում իրեն ծեծելու առնչությամբ։
Չնայած պատգամավորը հերքում է կատարվածը, սակայն, «Հրապարակի» տեղեկություններով, այդ դաժան միջադեպի հեղինակները իսկապես Սեդրակյանի թիմակիցներն են եղել:
Իրականում, թերթի տեղեկություններով, դեպքն իսկապես տեղի է ունեցել օրեր առաջ, պատգամավորը սկզբում որոշել է չխառնվել և գործի մեջ է մտցրել յուրայիններին, սակայն, «Հրապարակի» հավաստի տեղեկություններով, «երեկ կեսօրից հետո Սեդրակյանին ոստիկանությունից տեղեկացրել են, որ տուժողը դիմել է ոստիկանություն: Թերևս այդ հեռախոսազանգից հետո է Սեդրակյանն աննկատ լքել ԱԺ շենքը, այն դեպքում, երբ դրանից մոտ 10 րոպե առաջ ակտիվ շփվում էր լրագրողների հետ»: