Լրահոս

06.12.2012 09:03


Գեներալ-մայորի եղբայրը մահացու վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդուն

Գեներալ-մայորի եղբայրը մահացու վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդուն

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 20:40-ի սահմաններում, Ջրվեժ-Երևան ավտոճանապարհի «Մասիս» ռեստորանային համալիրի դիմաց «Հունդայի» մակնիշի 057 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ 50-ամյա Անդրեյ Չալյանը վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ, 42-ամյա Արամ Ասլանյանին, ով փողոցն անցել է անթույլատրելի հատվածով: Վրաերթի ենթարկված տղամարդը տեղում մահացել է: Վրաերթից հետո վրաերթի ենթարկվածն ընկել է դեպի Երևան ընթացող Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ, 26-ամյա Լևոն Պողոսյանի վարած «Իսուզու Ռոդեո» մակնիշի 50 RR 001 համարանիշի ավտոմեքենայի վրա: Բախման պատճառով կոտրվել է նշված ավտոմեքենայի վարորդի կողմի կողապակին: 
Ինչպես հայտնում է «shamshyan.com»-ը` վրաերթ կատարածը Պաշտպանության նախարարության գեներալ-մայոր Սերգեյ Չալյանի եղբայրն է:

Այս խորագրի վերջին նյութերը