ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել Հայաստանում անցկացվող ընտրությունների որակի վերաբերյալ
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը նախորդ ամսվա ընթացքում հանդիպումների շարք է ունեցել ՀՀ տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ և խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին:
Դեսպան Հեֆերնը կուսակցությունների ղեկավարներին իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Վերջինիս խոսքերով վատ է, եթե ընտրություններն այդպես անցնեն։
Ներկա պահին Ջոն Հեֆերնը բացակայում է հանրապետությունից: