Լրահոս

06.12.2012 09:49


Հայաստանի հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության Ներկայացուցչական ցանկում

Հայաստանի հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության Ներկայացուցչական ցանկում

Դեկտեմբերի 5-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի յոթերորդ նիստի շրջանակներում քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. Ներկայացուցչական ցանկում գրանցման համար Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները» հայտը:

ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ մշակույթի նախարարությունների միասնական եւ համակարգված ջանքերի շնորհիվ հայտը միաձայն ընդունվեց եւ ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. Ներկայացուցչական ցանկում:

Այս խորագրի վերջին նյութերը