Ոստիկանության աշխատակիցները խախտել են քաղաքացու իրավունքները. հրավիրել են որպես «վկա» և ազատ չեն արձակել
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը19:00-իսահմաններում,Պաշտպանի 116 թեժգծինահազանգելէԱրմենիմայրն ու հայտնել, որԱրմեննառավոտյանժամը 10:00-ից գտնվում էոստիկանության Քանաքեռ-Զեյթունբաժնում, որտեղ իրեն իր որդու մասին ոչմիտեղեկություն չեն հայտնում:
Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներինՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանըորպեսվկաէկանչվելոստիկանություն,և նրան մինչև երեկոյանժամը 22:00-ն բաց կթողնեն, սակայնԱրմենիհետառանձնազրույցիընթացքումպարզվելէ,որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել: Ժամը 22:00-ին մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել:
Սակայն, ինչպես հետո պարզվեց, դա իրականությանը չէր համապատասխանում։ Արագ արձագանքման խմբի երկրորդ այցից հետո միայն Արմեն Մելքոնյանը վերադարձավ տուն։ Այսօր Արմենը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում դիմում ներկայացրեց նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության դեմ։
Ոստիկանության աշխատակիցները խախտել են քաղաքացու իրավունքները. հրավիրել են որպես «վկա» և ազատ չեն արձակել
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգել է Արմենի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում, որտեղ իրեն իր որդու մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնում:
Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա է կանչվել ոստիկանություն, և նրան մինչև երեկոյան ժամը 22:00-ն բաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է,որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել:
Ժամը 22:00-ին մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել:
Սակայն, ինչպես հետո պարզվեց, դա իրականությանը չէր համապատասխանում։ Արագ արձագանքման խմբի երկրորդ այցից հետո միայն Արմեն Մելքոնյանը վերադարձավ տուն։ Այսօր Արմենը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում դիմում ներկայացրեց նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության դեմ։
Պատմության բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը http://www.facebook.com/ombudsmanarmenia?fref=ts։
Պաշտպանի աշխատակազմ