Ադամ Շիֆը պահանջում է դադարեցնել Ադրբեջանի ռազմական օժանդակությունը
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ նամակ է հղել Սենատի ներկայացուցիչների պալատի և արտաքին հատկացումների հանձնախմբերի նախագահներին ու անդամներին` կոչ անելով կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։
Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Հայ Դատը միանում է կոնգրեսականի կոչին՝ չտրամադրել ԱՄՆ քաղաքացիներից գանձված տուրքերը Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող ու մարդասպաններ հերոսացնող Ադրբեջանի իշխանություններին:
Իր նամակում Շիֆը ևս անդրադաձել է Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուն` այն որակելով որպես «արդարության ահավոր ոտնահարում»։
«Բացահայտ է, որ Ադրբեջանի զինուժը հզորացնելու նպատակով մեր ներդրումներն ավելի վատ քայլ է , քան դրանք մսխելը»,-գրել է Շիֆը` ընդգծելով, որ Ադրբեջանի քայլերը սպառնում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջազգային ջանքերին:
«Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օժանդակությունը կասեցնելով` ԱՄՆ-ը ցույց կտա, որ Սաֆարովի հերոսացումը Ամերիկայի համար զզվելի արարք է, միաժամանակ, Բաքվին կփոխանցի այն պատգամը, որ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական որևէ բռնարարք ընդունելի չէ Վաշինգտոնի համար»,–գրել է կոնգրեսականը: