Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10։43-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 2 տան մոտ այրվում է «Նիսան» մակնիշի 26ՕՍ427 պ/հ ավտոմեքենա (վարորդ Ա. Երանյան):
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։55-ին, մարվել 11։02-ին:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` մեքենայի ուղևոր` 1966թ. ծնված Ս. Մամյանը, ստանալով դեմքի և դաստակի 2-րդ աստիճանի այրվածքներ, տեղափոխվել է Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահն ու շարժիչի հատվածը:
Այրվել է ավտոմեքենա