Արևելագետ. «Այն, ինչ կատարվում է Իրանում, շատերն անվանում են հեղափոխության փորձ»
Արևելագետ Սուրեն Մանուկյանը «7 օր»-ի հետ զրույցում, խոսելով Իրանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների մասին, ասել է, որ այն, ինչ կատարվում է Իրանում, շատերը կանաչ հեղափոխության փորձ են անվանում։
-Իմ կարծիքով, սակայն, հեղափոխության փորձն արդյունք չի ունենա, որովհետև Իրանի իշխանություններն այնքան ուժեղ են, նախագահը, իշխանական բուրգն այնքան հզոր են, որ վերահսկում են ամեն ինչ։ Միգուցե նախագահը կհայտարարի ինչ-որ ռեֆորմներ անելու մասին, բայց դրանով ամեն ինչ կավարտվի,-ասել է նա։
Այն հարցին, թե ներքաղաքական իրավիճը կարո՞ղ է ազդել Իրանի արտաքին քաղաքականության վրա, արևելագետը պատասխանել է՝ ոչ։
-Իրանում արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի։ Պետք է հաշվի առնել, որ, այնուամնենայնիվ, երկրի արտաքին քաղաքականությունն Իրանում որոշում է հոգևոր առաջնորդը,-նշել է նա։