ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Թուրքիա, կհանդիպի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, համաձայնագրեր կստորագրի, կմասնակցի ռուս-թուրքական համագործակցական խորհրդի նիստին։ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված էր հոկտեմբերի 14-ին, բայց շարունակ հետաձգվում էր: Մասնավորապես թուրքական «Այդինլիք» պարբերականը գրել էր, որ հոկտեմբերի 8-ին Պուտինի և Էրդողանի միջև տեղի է ունեցել խիստ լարված հեռախոսազրույց, որում Պուտինը նույնիսկ սպառնացել է Էրդողանին:
Թուրքական պարբերականը նշել էր, թե խոսակցության մի հատվածում Էրդողանն ուղղակի անջատել է հեռախոսը։ Ահա զրույցի այդ հատվածը.
Պուտին.–Եթե նույնիսկ մեկ զինվոր Սիրիա մտնի, կընկալենք, որ նա մտել է Մոսկվա:
Էրդողան.–Դա սպառնալիք է, չենք կարող ընդունել:
Պուտին.–Ինչպես ուզում եք, այնպես էլ ընդունեք:
Նշվում էր, որ հենց այստեղ Էրդողանն անջատել է հեռախոսը։ Սակայն պաղեստինյան աղբյուրները հակառակն էին պնդում՝ նշելով, թե Պուտի՛նն է անջատել հեռախոսը:
Հենց այս հեռախոսազրույցից մեկ օր անց էլ Պուտինը հետաձգեց իր այցը Թուրքիա, իսկ օրեր անց տեղի ունեցավ Մոսկվա-Դամասկոս մարդատար օդանավի հետ կապված միջադեպը:
Այսօր Պուտինը կմեկնի Թուրքիա