Բացվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանի՝ Զեյթուն ուսանողական ավանի վեցերորդ մասնաշենքը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանի՝ Զեյթուն ուսանողական ավանի վեցերորդ մասնաշենքի բացմանը։ ՀՀ վարչապետը շրջել է հիմնովին վերակառուցված մասնաշենքում, որը պետական բժշկական համալսարանին է տրամադրվել ՀՀ կառավարության որոշմամբ՝ բուհին նախկինում պատկանող յոթերորդ մասնաշենքի փոխարեն։ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է շենքային պայմաններին, եղել է նաև միջազգային փոխանակման ծրագրերով Հայաստան ժամանած ուսանողների, դասախոսների, հյուրերի համար նախատեսված հյուրանոցային հարկաբաժնում։ Հանրակացարանը հագեցած է տեխնիկական պատշաճ միջոցներով, անվտանգության համակարգով։ Ներկայումս բուհի տրամադրության տակ են ուսանողական ավանի հինգերորդ և վեցերորդ մասնաշենքերը՝ մոտ 300 սենյակներով և ավելի քան 600 ուսանողի կենցաղի կազմակերպման հնարավորություններով։ Շենքը հիմնանորոգվել է բուհի՝ վճարովի համակարգից առաջացած միջոցներով։
ՀՀ կառավարության ղեկավարն արդարացված է համարել ՀՀ կառավարության որոշումը՝ նշելով, որ կարևորը ուսանողների գնահատականն է։
-Կարծումեմ, որմերսերնդիուսանողներն, ովքերապրելենհանրակացարանում, միայնկերազեիննմանպայմաններիմասին։ԵսԼենինգրադումապրելեմհանրակացարանում, ևայսպիսիպայմաններիերբևիցեչեմհանդիպել։Տպավորիչէայն, ինչայսօրտեսանք։Սամերուսանողներիհամարհնարավորությունկստեղծի, որպեսզիամբողջությամբտրվենգիտությանը, սովորելուն, գիտելիքին,- ասել է ՀՀ վարչապետը։
Բացվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանի՝ Զեյթուն ուսանողական ավանի վեցերորդ մասնաշենքը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանի՝ Զեյթուն ուսանողական ավանի վեցերորդ մասնաշենքի բացմանը։ ՀՀ վարչապետը շրջել է հիմնովին վերակառուցված մասնաշենքում, որը պետական բժշկական համալսարանին է տրամադրվել ՀՀ կառավարության որոշմամբ՝ բուհին նախկինում պատկանող յոթերորդ մասնաշենքի փոխարեն։ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է շենքային պայմաններին, եղել է նաև միջազգային փոխանակման ծրագրերով Հայաստան ժամանած ուսանողների, դասախոսների, հյուրերի համար նախատեսված հյուրանոցային հարկաբաժնում։ Հանրակացարանը հագեցած է տեխնիկական պատշաճ միջոցներով, անվտանգության համակարգով։ Ներկայումս բուհի տրամադրության տակ են ուսանողական ավանի հինգերորդ և վեցերորդ մասնաշենքերը՝ մոտ 300 սենյակներով և ավելի քան 600 ուսանողի կենցաղի կազմակերպման հնարավորություններով։ Շենքը հիմնանորոգվել է բուհի՝ վճարովի համակարգից առաջացած միջոցներով։
ՀՀ կառավարության ղեկավարն արդարացված է համարել ՀՀ կառավարության որոշումը՝ նշելով, որ կարևորը ուսանողների գնահատականն է։
-Կարծում եմ, որ մեր սերնդի ուսանողներն, ովքեր ապրել են հանրակացարանում, միայն կերազեին նման պայմանների մասին։ Ես Լենինգրադում ապրել եմ հանրակացարանում, և այսպիսի պայմանների երբևիցե չեմ հանդիպել։ Տպավորիչ է այն, ինչ այսօր տեսանք։ Սա մեր ուսանողների համար հնարավորություն կստեղծի, որպեսզի ամբողջությամբ տրվեն գիտությանը, սովորելուն, գիտելիքին,- ասել է ՀՀ վարչապետը։