Լրահոս

19.01.2011 15:15


Սոցապնախարարությունը 2011թ. 4 գերակա խնդիր ունի

Սոցապնախարարությունը 2011թ. 4 գերակա խնդիր ունի

Այսօր՝ հունվարի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի ասուլիսը, որտեղ նա ներկայացրել է նախարարության 2011թ. գերակա ուղղություններն ու տարվա ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումները։

Նա  նշել է, որ 2011թ. գերակա խնդիրները 4-ն են։ Դրանցից առաջինը կենսաթոշակային բարեփոխումներն են։ 2011թ. նախատեսվում է ամբողջացնել կամավոր (կուտակային) կենսաթոշակային ապահովագրության իրականացումն ապահովող ենթաօրենսդրական և գերատեսչական իրավական ակտերը, լիցենզավորել կամավոր կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպություններին, գործարկել համակարգը։

Այս հարցում նախարարը կարևորել է հասարակության իրազեկումը։ 2011թ. կիրականացվի նաև անցումը կենսաթոշակների վճարման նոր՝ անկանխիկ ձևին։

-Տարվա վերջին վճարահաշվարկային կազմակերպության հետ մենք ստորագրեցինք պայմանագիր, որի համաձայն կենսաթոշակի կանխիկ վճարումը  կիրականացվի Հայփոստի միջոցով։ Շատ շուտով նմանատիպ պայմանագրեր կստորագրվեն նաև հայտ ներկայացրած բանկերի հետ,-ասել է Արթուր Գրիգորյանը։

Կուտակային համակարգի ներդրմամբ  է պայամանավորված լինելու նաև 2014թ.-ից պարտադիր գործող կուտակային համակարգի ներդրումը։

Գերակա խնդիրներից երկրորդը ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումն է, ինչի համար նախատեսվում է 2011թ. ընթացքում ՀՀ կառավարություն ներկայացնել միջոցառումների ծրագիր-ժամանակացույց։

Երրոդ գերակա խնդիրը սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական բազաների արդիականացումն է։ 2011թ. նախատեսվում է  արդիկանացված նոր տեղեկատվական համակարգի ներդրում, որի շրջանակում կփոխկապակցվեն ոլորտի բոլոր տեղեկատվական համակարգերը։

-Այսուհետ ՀՀ քաղաքացին չպետք է կախյալ և սպասող վիճակում լինի պետությունից, թե երբ այն իրեն ինչ-որ ֆինանսական օգնություն կտրամադրի, ու կհամարենք, որ պետությունն իր առջև դրված սոցիալական աջակցությունը կատարեց։ Որդեգրել ենք մի քաղաքականություն, համաձայն որի քաղաքացին չլինելով կախյալ վիճակում՝ պետք է ստանա սոցիալական ծառայություն,-ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և պարզաբանել, որ անկարողունակ քաղաքացին միանշանակ պետք է ստանա պետության կողմից տրամադրվող աջակցությունը, իսկ կարողունակ բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ պետությունը մատուցում է նաև այլ ծառայություներ, բացի դրամականից։ Այս հարցում նա կարևորել է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը։

Նախարարության չորրորդ գերակա խնդիրը մանկատների բեռնաթափումն է։ Նա նշել է, որ այսուհետ մանկատուն երեխաների մուտքը պետք է ավելի խստացվի, իսկ դուրս գալը՝ հեշտացվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը