«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ներքաղաքական իրավիճակներին գնահատական է տվել ոչ միայն որպես «Ժառանգություն» կուսակցության անդամ, այլ նաև որպես փորձագետ։
-Մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ կոալիցիայի լոկոմոտիվը համարվող ՀՀԿ-ի ռազմավարության մեջ և մոտեցումներում տեղի է ունեցել փոփոխություն,- ասել է Ստեփան Սաֆարյանն ու նշել, որ, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀԿ-ում ակնհայտ է իր հաղթանակը այլևս որևէ մեկի հետ չկիսելու դիրքորոշումը։
Պատգամավորին այսպիսի կարծիք հայտնելու առիթ է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու կազմում իշխանություն չվերցնելու որոշումը։
-Այդ որոշումը ցույց է տալիս, որ իշխանական դաշտում աճում են չզիջելու տրամադրությունները։
Ինչ վերաբերում է կոալիցիայի հնարավոր տրոհմանը, ապա, ըստ Ստեփան Սաֆարյանի, նման հեռանկար բացառել չի կարելի։
Ստեփան Սաֆարյանը չի բացառում կոալիցիայի տրոհումը

-Եթե Հանրապետական իշխանությունն իսկապես չփոխի խնդիրների լուծումների և ընդհանրապես ամեն ինչի վերաբերյալ իր մոտեցումները, ապա նման միտումները, անկասկած, ազդելու են նաև կոալիցիայի ներքին կոնֆիգուրացիայի վրա։