Լրահոս

16.06.2009 14:08


Թուրքիան ուժեղացնում է հակահայկական լոբբին ԱՄՆ-ում

Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման դեմ մոբիլիզացնում է աշխարհի խոշորագույն ընկերությունների միջոցները։ Այդ նպատակով հինգ ընկերություններ, որոնք առևտրային սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, հակահայկական (ընդդեմ ցեղասպանության ճանաչման) լոբբի են ձևավորել, որի համար երեք ամսում 14 միլիոն դոլար են ծախսել։

Այդ ընկերություններն են անգլիական BAE Systems-ը, ամերիկյան Goodrich Corpоration-ը, Northop Grumman Corporation-ը, Raytheon CO-ն և United Technologies Corporation-ը։ Այս ընկերություններին իր աջակցությունն է հայտնել էներգետիկ գիգանտ Chevron-ը։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը