Լրահոս

16.06.2009 12:46


Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է 300.000 դրամ տուգանք

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2009թ. մայիս ամսին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման թվով մեկ լիցենզիա:Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման մեկ և կասեցվել  թվով երկու  լիցենզիայի գործողություն: Եվս մեկ լիենզիայի գործողությունը հանվել է  կասեցումից:
Նշված ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է  300.000 դրամ տուգանք:
Ընթացիկ տարվա մայիս ամսին օրենքով սահմանված կարգով աուդիտորական կազմակերպություններից և անհատ աուդիտորներից գանձվել է 528.000 դրամի չափով պետական տուրք: Հունվարից մայիս ընկած  ժամանակահատվածում նշված ոլորտից գանձվել է 3 .005.800 դրամի չափով  պետական տուրք, որից 2. 754. 300 դրամը' աուդիտորական կազմակերպություններից և 251.500 դրամը' անհատ աուդիտորներից:
2009 թվականի հունիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում լիցենզավորված են 22 աուդիտորական կազմակերպություն և 11 անհատ աուդիտոր:

 

Այս խորագրի վերջին նյութերը