Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադը
Նախագահ ՍերժՍարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ ԲաշարԱլ-Ասադըև տիկինԱսմաԱլ-Ասադը:
Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի և Սիրիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հունիսի 17-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի և տիկին ՌիտաՍարգսյանի անունից ի պատիվ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի և տիկին Ասմա Ալ-Ասադի կտրվի պաշտոնական ընթրիք:
Պաշտոնական այցի շրջանակում Բաշար Ալ-Ասադը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ ՀովիկԱբրահամյանի և վարչապետ ՏիգրանՍարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.ՏԳարեգինԵրկրորդԱմենայնՀայոցկաթողիկոսին:
Հունիսի 18-ին Հայաստանի և Սիրիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-սիրիական բիզնես ֆորումի բացման արարողությունը:
Հայաստան այցի օրերին Նախագահ Բաշար Ալ-Ասադը կայցելի նաև Մատենադարան:
Հունիսի 18-ին Սիրիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադը և տիկին Ասմա Ալ-Ասադը:
Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի և Սիրիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հունիսի 17-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի և տիկին Ասմա Ալ-Ասադի կտրվի պաշտոնական ընթրիք:
Պաշտոնական այցի շրջանակում Բաշար Ալ-Ասադը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: