Լրահոս

16.06.2009 11:27


Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է ԱՄՆ և Ռուսաստան

Այս շաբաթ սկսվել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուի շրջագայությունը Եվրոպայի երկրներով։ Նա նախատեսել է այցելել նաև ԱՄՆ և Ռուսաստան։

Լյուքսեմբուրգում նա մասնակցել է ԵՄ արտաքին և ընդհանուր կապերի նստաշրջանին։ Այնուհետև, իր գերմանացի գործընկերոջ հրավերով, նա կայցելի Գերմանիա, որտեղ կքննարկվեն երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր։

Եվրոպայից Դավուդօղլուն կմեկնի ԱՄՆ, որտեղ հունիսի 18-ին նախագահելու է Իրաքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի նստաշրջանում։

Ռուսաստան այցելության շրջանակներում Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ կքննարկի տարածաշրջանային և միջազգային հարցեր։  

Ըստ «ANS PRESS»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը