Վրաստանի դատախազությունը վերսկսել է երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը
«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը վերսկսել է երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը: Այս մասին հայտարարել է Զուրաբ Ժվանիայի եղբայրը` Գեորգի Ժվանիան։
Հիշեցնենք, Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիայի կողմից ձևավորված նոր կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր մի շարք աղմկահարույց գործերի հետաքննությունները վերսկսելու մտադրության մասին, որոնց թվում է նախկին վարչապետի գործը: Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան մահացել էր 2005թ.: Նրան հայտնաբերել էին նահանգապետ Ռաուլ Յուսուպովի բնակարանում, ում ևս մահացած էին գտել: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ժվանիան և Յուսուպովը մահացել էին գազի արտահոսքից։ Սակայն ընդդիմությունը պնդում էր, թե տեղի է ունեցել սպանություն, որին առնչություն է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
Վրաստանի դատախազությունը վերսկսել է երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը
«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը վերսկսել է երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը: Այս մասին հայտարարել է Զուրաբ Ժվանիայի եղբայրը` Գեորգի Ժվանիան։
Հիշեցնենք, Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիայի կողմից ձևավորված նոր կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր մի շարք աղմկահարույց գործերի հետաքննությունները վերսկսելու մտադրության մասին, որոնց թվում է նախկին վարչապետի գործը:
Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան մահացել էր 2005թ.: Նրան հայտնաբերել էին նահանգապետ Ռաուլ Յուսուպովի բնակարանում, ում ևս մահացած էին գտել:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ժվանիան և Յուսուպովը մահացել էին գազի արտահոսքից։ Սակայն ընդդիմությունը պնդում էր, թե տեղի է ունեցել սպանություն, որին առնչություն է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: