Լրահոս

16.06.2009 10:51


ԼՂՀ–ում քննարկել են զբոսաշրջության զարգացման խնդիրները

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում զբոսաշրջության զարգացման խնդիրներին:
Բ. Սահակյանը կարևորել է ԼՂՀ-ում զբոսաշրջության զարգացումը՝ այն համարելով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ուղղություններից մեկը: Երկրի ղեկավարը հանձնարարել է մշակել և ներկայացնել զբոսաշրջության զարգացման ծրագիր, որում բազմակողմանի և հիմնավորված ձևով կարտացոլվեն Արցախում այս ոլորտի ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները:

 

Այս խորագրի վերջին նյութերը