Լրահոս

27.11.2012 01:16


«Երկիր Երջանիկիա»-ն ֆեյսբուքցիների բարությունն է փոխանցել Գավառի մանկատան սաներին

«Երկիր Երջանիկիա»-ն ֆեյսբուքցիների բարությունն է փոխանցել Գավառի մանկատան սաներին

«Երկիր Երջանիկիա» բարեգործական նախաձեռնության անդամները «Նվիրիր բարություն» ակցիայի շրջանակներում նախօրեին այցելել են Գավառի մանկատուն և նվերներ հանձնել նրա սաներին:

Նվերները՝ հարյուրավոր խաղալիքների, հագուստի և գրենական պիտույքների տեսքով հավաքվել են մեկ ամսվա ընթացքում Facebook-ի օգտատերերի կողմից:

«Երկիր Երջանիկիա» բարեգործական նախաձեռնությունը հայտնում է, որ հաջորդ այցելությունը մանկատուն տեղի է ունենալու Ամանորի նախաշեմին և խնդրում բոլորին իրենց հնարավորությունների սահմաններում մասնակցություն ունենալ «Նվիրիր բարություն» ակցիային՝ զանգահարելով +37477 566-733 հեռախոսահամարով կամ այցելելով https://www.facebook.com/groups/468946409811429/ էջ:

«Երկիր Երջանիկիա» բարեգործական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը