Լրահոս

16.06.2009 10:15


ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ

ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե 2009թ.-ի հունիսի 11-ին Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ԱՀԱԿ) կողմից ԱՄՆ կոնգրեսում տարածած փաստաթուղթի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։  ԱՀԱԿ-ի տարածած փաստաթղթում նշվում է, որ 2009-ի համեմատ, 2010թ.-ին ԱՄՆ-ը 38%-ով կկրճատի Հայաստանին տրամադրելիք օգնությունը, 20% http://www.vesti.az/photos/blank.jpg-ով բարձացնելով Ադրբեջանինը, 19 %-ով՝ Վրաստանինը։ ԱՀԱԿ-ը հորդորում է միացյալ Նահանգներին չկիրառել երկակի չափանիշներ։ ԱՀԱԿ-ի տարածած փաստաթղթի այս բովանդակությունը, ինչպես սովորաբար դա լինում է, երբ հայկական կազմակերպությունները որևէ քայլ են նախաձեռնում, հերթական անգամ նյարդայնացրել է ադրբեջանցիներին։ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «2010թ.-ին Հայաստանին տրամադրվելիք օգնությունը կավելանա 25 %-ով։ Բացի այդ՝ սկսած 1991թ.-ից, Հայաստանը միշտ եղել է ԱՄՆ-ի գլխավոր ռեցիպիենտը՝ ստանալով 1.7 մլրդ. դոլար օգնություն»։

Այս խորագրի վերջին նյութերը