Լրահոս

24.11.2012 11:24


Վան Գոգի և Պոլ Գոգենի 4–էջանոց համատեղ նամակը վաճառքի կդրվի 500 հազար եվրոյով

Վան Գոգի և Պոլ Գոգենի 4–էջանոց համատեղ նամակը վաճառքի կդրվի 500 հազար եվրոյով

Հանրահայտ նկարիչներ Վինսենտ Վան Գոգի և Պոլ Գոգենի 1888թ. 4–էջանոց համատեղ նամակը «Christie's» աճուրդում վաճառքի կդրվի 500 հազ. եվրոյով։ Անորակ և պատառոտված թղթի վրա գրված այս մանակը մինչև հիմա գտնվել է մի հավաքորդի մոտ։ Համատեղ այս նամակում այդ ժամանակ ստեղծագործական ճգնաժամ ապրող ընկերներ Վան Գոգն ու Գոգենը երիտասարդ ավանգարդիստ Էմիլ Բեռնարին և նրա ընկերներին կոչ են անում ուտոպիստական ընկերակցություն ստեղծել և նոր վերածննդի հիմքերը դնել։ Այս նամակից հետո ընկերների միջև տարաձայնություն է առաջանում, ինչի պատճառով էլ Վան Գոգը կտրում է սեփական ականջը։

Այս խորագրի վերջին նյութերը