Աշխարհ

24.11.2012 09:45


Սիրիայի իշխանությունները Թուրքիային մեղադրել են սադրիչ գործողության համար

Սիրիայի իշխանությունները Թուրքիային մեղադրել են սադրիչ գործողության համար

Սիրիայի իշխանությունները դատապարտել են թուրք–սիրիական սահմանին «Պետրիոտ» հրթիռային համալիրներ տեղակայելու Թուրքիայի որոշումը: Դամասկոսն այդ քայլն Անկարայի կողմից հերթական սադրանք է համարել: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը` Թուրքիային մեղադրելով իր տարածքում զինված ահաբեկիչներ նախապատրաստելու, զինելու և նրանց անօրինական կերպով Սիրիա ուղարկելու համար: 
Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես դիմել էր ՆԱՏՕ-ին սիրիա-թուրքական սահմանին «Պետրիոտ» ՀՕՊ համակարգեր տեղակայելու խնդրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը