Լրահոս

22.11.2012 22:49


Փերիս Հիլթոնը մահմեդականներին վիրավորել է

Փերիս Հիլթոնը մահմեդականներին վիրավորել է

Հազարավոր մահմեդականներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել այն բանից հետո, երբ հայտի սկանդալային դերասանուհի, մոդել Փերիս Հիլթոնը այցելել է Մեքքա` մասնակցելու իր նոր խանութի բացման արարողությանը:  Դժգոհության պատճառն այն է, որ 1,2 մլրդ մահմեդականների համար սրբավայր համարվող Մեքքա  այցելել է մի կին, ով հայտնի է իր պոռնոգրաֆիկ տեսանյութով: Սակայն, մահմեդականների կողմից նման արձագանքը հետ չի կանգնեցրել Հիլթոնին։  Ավելին՝ Փերիսը «Twitter»-ի իր էջում տեղադրել է խանութի բացման արարողությունից լուսանկարներ՝ նշելով, որ ինքը հիացած է Մեքքայով:

Այս խորագրի վերջին նյութերը