Հարցազրույց

21.11.2012 17:07


Վահագն Խաչատրյան

Վահագն Խաչատրյան

 Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի հետ

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» նախաձեռնությամբ գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը ՀՀԿ–ը, խոստացածի պես, տապալեց։  Այդ քայլին դիմելու Հանրապետականի փաստարկները որքանո՞վ են համոզիչ։

–Հանրապետակնի ոչ մի հիմնավորում էլ հավատ չի կարող ներշնչել, որովհետև խորհրդարանական ըննդիմությունը օրենքով սահմանված կարգով որոշել էր արտահերթ նիստ անցկացնել։ Եվ այստեղ ոչ մի հիմնավորում պետք չէ։ Ընդհակառակը՝ պառլամենտը հենց նրա համար է, որպեսզի բոլոր տեսակետները քննարկվեն...

–Առավել ևս, որ նույն Հանրապետականը անընդհատ հայտարարում է, թե պատրաստ է քաղաքական ցանկացած երկխոսության։

–Իհարկե։ Սա նշանակում է, որ ՀՀԿ–ն ո՛չ պառլամենտարիզմի կողմնակից է, ո՛չ էլ երկխոսության, և նրա համար ընդունելի չէ ոչ մի առաջարկ, որը կարող է արվել նրա մրցակիցների կողմից։

–Մյուս կողմից, ականատես ենք լինում ընդդիմության համախմբանը ոչ թե անձի, այլ գաղափարների շուրջը։ Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ այս գործընթացը կարո՞ղ է  խորանալ։

-Հենց սրա մեջ են ՀՀԿ–ականները վտանգ տեսել։ Եվ կոպիտ, անընդունելի ձևով տապալել են արտահերթ նիստը։ Իհարկե, այս գործընթացը կարող է խորանալ, որովհետև բոլորն էլ հասկանում են. անձի խնդիրը մի կողմ դրած՝ իրականում երկրում կատարվում են գործընթացներ, որոնք կարող են տապալել Հայաստանը...

Զրույցը վարեց՝ Վախթանգ Մարգարյանը

 Վահագն Խաչատրյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը