Լրահոս

21.11.2012 10:44


Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. կա զոհ և վիրավորներ

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. կա զոհ և վիրավորներ

Նոյեմբերի 21-ին` ժամը 03։19-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով:

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ֆորդ» մակնիշի 19 lo 627 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 1991թ. ծնված Արման Ազարյանը, 1986թ. ծնված Էդգար Մանուկյանը, 1987թ. ծնված Մհեր Հովհաննիսյանն և 1988թ. ծնված Գոռ Մանուկյանը տեղափոխվել են Վայք քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։46-ին, մարվել՝ 03։53-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Թովմասյանի դին:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը