Լրահոս

20.11.2012 16:31


Ալեքսանդր Արզումանյանը հերքում է. «Բացարձակ անհեթեթություն»

Ալեքսանդր Արզումանյանը հերքում է. «Բացարձակ անհեթեթություն»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ–ում ֆորմալ առումով «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հերքել է «168 ժամ» թերթի այսօրվա հրապարակումը։ Թերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչելու` «Ժառանգություն» խմբակցության փորձերն առայժմ անհաջողության են մատնվում: «Թեև «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն ասում են, որ Արզումանյանին փոխարինելու հետ կապված իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն խնդիրն այն է, որ Ալեքսանդր Արզումանյանն ամեն տեղ հայտարարում է, որ ինքը մտադիր չէ հրաժարական տալ: ԱԺ կանոնակարգ-օրենքը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի փոփոխության այլ կարգ չի սահմանում: Նա նաև սպառնում է դիմել միջազգային կառույցներին, եթե խորհրդարանում փորձեն հակաիրավական որոշումներ կայացնել»:

Անդրադառնալով սրան՝ Ա. Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակ անհեթեթություն.... Մատից ծծած «տեղեկատվություն»...»։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը