Լրահոս

15.06.2009 16:04


Մերուժան Տեր–Գուլանյան. «Մեր դիվանագիտությունը ճիշտ ուղու վրա է»

«7 օր»-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ-ի արտաքին քաղաքակնության մասին, գրող Մերուժան Տեր-Գուլանյանն ասել է, թե համոզմունք ունի, որ մինչև աշուն հայ-թուրքական հարաբերությունները կարգի են ընկնելու։

-Սահմանը կբացվի, Սերժ Սարգսյանը կգնա ֆուտբոլ  նայելու։ Այդ առումով մեր դիվանագիտությունը ճիշտ ուղու վրա է։ Էդվարդ Նալբանդյանը փայլուն գործիչ է, նախագահի մասին էլ չեմ խոսում։ Հաստատ, ամեն ինչ լավ է լինելու,-ասել է նա։

Հայ-վրացական հարաբերությունների առումով, սակայն, գրողը մտահոգված է։

-Արտաքին քաղաքակնության մեջ, ափսոսում եմ, որ Ջավախքի հարցը չկա։ Չկա այնպիսի լրջությամբ, որը ես կուզեի։ Մենք լուրջ քաղաքականություն չունենք վրացիների հետ։ Այդ քաղաքականությունը մշակված չէ,- նշել է Մերուժան Տեր-Գուլանյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը