Կարապետ Ռուբինյան. «Ակնհայտ առաջընթաց է, որ հանցագործները պետք է ներեն իրենց զոհերին»
«Հայելի» մամուլի ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը բանավիճել են համաներման հասարակական պահանջի մասին։
-Ակնհայտառաջընթացէ, որհանցագործներըպետքէներենիրենցզոհերին,- ասել էԿարապետ Ռուբինյանը։
-Համաներմանն այսօր էլ հասարակության բազմաթիվ անդամներ դեմ են։ Նույնիսկ մասնագետներն ու իրավաբաններն են ասում, որ այժմ կարիք չկա համաներում իրականացնելու։ Սովորաբար համաներմանը դեմ են եղել նաև շատ խոշոր մարդիկ, փիլիսոփաներ: Oրինակ՝ Կանտն ասել է, որ եթե ուզում ես օրենքը տապալել, դրանից լավ միջոց չկա։,- արձագանքելով Կ. Ռուբինյանին՝ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ով չի կիսում փիլիսոփաների կարծիքը։
ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, թե այս պահի դրությամբ համաներումը հասարակական պահանջ է, նաև «քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունն է պատճառը»։
-Մարտիմեկյանը դեպքերը նույնպես խթան են այս համաներման իրականացման համար,- նշել է Ռ. Պետրոսյանը։
-Մեր քրեակատարողական հիմնարկների վիճակն այնպիսին է, որ ինչքան հաճախ համաներումներ արվեն, այնքան հաճախ անմեղ մարդկանց, ովքեր դատված են, հնարավորություն կտրվի դուրս գալ։ Ճիշտ է, նրանց հետ հանցավոր անցյալ և միտումներ ունեցող մարդկանց մի մաս է դուրս գալիս, բայց, որպես կանոն, նրանք շատ արագ վերադառնում են քրեակատարողական հիմնարկներ։ Մեր դատական համակարգի կաշառվածության, փչացածության զոհերը գոնե նման դեպքերում հնարավորություն են ունենում դուրս գալու,- ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը։
Այդուամենյանիվ, Կարապետ Ռուբինյանը կարծիք է հայտնել, թե համաներում անելու համար բոլոր պատեհ առիթները բաց են թողնվել։
Կարապետ Ռուբինյան. «Ակնհայտ առաջընթաց է, որ հանցագործները պետք է ներեն իրենց զոհերին»
«Հայելի» մամուլի ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը բանավիճել են համաներման հասարակական պահանջի մասին։
-Ակնհայտ առաջընթաց է, որ հանցագործները պետք է ներեն իրենց զոհերին,- ասել է Կարապետ Ռուբինյանը։