Լրահոս

20.11.2012 11:24


Ֆինանսների փոխնախարարն արձագանքել է եղբոր ավտոմեքենա շահելու տեղեկությանը

Ֆինանսների փոխնախարարն արձագանքել է եղբոր ավտոմեքենա շահելու տեղեկությանը

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է իր եղբոր` ՀԴՄ կտրոնով մեքենա շահելու վերաբերյալ տարածված տեղեկությանը:  
«Հարգելի Բարեկամներ... Այսօր ամբողջ Էլեկտրոնային մամուլը ողողված է նյութով, որ փոխնախարար Արամյանի եղբայրը ՀԴՄ կտրոնով Ավտոմեքենա է շահել... Նախապես ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը և դա երբեք չի թաքցվել, ավելին եթե թաքցնելու խնդիր ունենայինք եղբայրս ի լուր աշխարհին հեռուստատեսությունում ընդհանրապես չէր երևա, տրամաբանական չէ՞... Իմ խորին հարգանքս լրագրողական աշխարհի նկատմամբ, սակայն կարծում եմ կոռեկտ չէ երբ արհեստական ֆոներ են տալիս այս երևույթին, առավել ևս երբ տրամաբանական հարց է առաջանում ինչու ուղիղ մեկ տարվա առաջվա երևույթը հանկարծ հիմա հիշեցին, նախընտրական շրջա՞ն է: Իսկ նման տեղեկատվությանը արհեստական ֆոներ տվող անձանց կխնդրեի որ հիշեն, որ ես և իմ ընտանիքս ևս ՀՀ քաղաքացի ենք և օգտվում ենք սահմանադրական մեր իրավունքներից` այդ թվում գնումներ կատարելիս ՀԴՄ կտրոն պահանջելուց և կհորդորեի ամեն ինչ կասկածի տակ դնելու փոխարեն իրենք էլ տեր կանգնեին իրենց իրավունքներին և գնումների ժամանակ պահանջեն ՀԴՄ կտրոնները... Վերջում ավելացնեմ, որ նմանատիպ շահումներ ունեցել են նաև տասնյակ մեր համաքաղաքացիներ, որոնք ոչ փոխնախարար եղբայր ունեն ոչ էլ այլ պետական այր.....»:

Տեղեկացնենք, որ փոխնարարի եղբայրը մեքենա էր շահել (տե՛ս http://7or.am/am/news/view/43326/ )։

 

Այս խորագրի վերջին նյութերը