Լրահոս

20.11.2012 10:23


Մեքենան բախվել է պատին

Մեքենան բախվել է պատին

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 00։09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 85-րդ կմ-ում (Ալագյազ գյուղի մոտ) տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ-318» մակնիշի 24 OL 742 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին: Պատահարի հետևանքով վարորդ՝ 1989թ. ծնված Ամատունի Արղուշյանը, ուղևորներ՝ 199 թ. ծնված Հասմիկ Նարիմանյանը և 198 թ. ծնված Մկրտիչ Սարգսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Ա. Արղությանի առողջական վիճակը բավարար է, իսկ Հ. Նարիմանյանի և Մ. Սարգսյանինը` ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը