Լրահոս

19.11.2012 16:35


10 ամսում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 88 241 մարդ

10 ամսում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 88 241 մարդ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ 2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին 88 241 մարդ Հայաստանից դուրս է եկել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6 700-ով ավելի։ Օդային ճանապարհով ՀՀ է ժամանել 738 835, իսկ մեկնել՝ 796 403  մարդ։ Մեկնածների թիվը ժամանածների թվին գերազանցել է 57 568 մարդով։ Երկաթուղային տրանսպորտով ժամանել է 37 460, մեկնել 38 165 (-705), ավտոտրանսպորտային միջոցներով ժամանել է 1 015 584, մեկնել՝ 1 045 552 (-29 968) մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը