Լրահոս

19.11.2012 16:25


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս/թ. նոյեմբերի 20-ին.

1. Շենգավիթ վարչական շրջանում ժամը 9։00-22։00 կդադարեցվի Ներքին Շենգավիթ ու Նորագավիթ թաղամասերի, Շիրակի-Արշակունյաց փողոցների հատման վայրից  մինչև Շիրակի-Արարատյան  փողոցների  հատման վայրի, Արշակունյաց պող. 80-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: 

 2. Աջափնյակ վարչական շրջանում ժամը 10։00-22։00 կդադարեցվի   Հանրապետական հիվանդանոցի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, Մելքումով փողոցի, Դավիթաշեն գյուղի 5-րդ և 7-րդ փողոցների վերին հատվածների և հարակից տարածքների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:                                             

Այս խորագրի վերջին նյութերը