Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ
Երազգավորս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քրական գործ է հարուցվել:
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի Երազգավորս համայնքի ղեկավար Ա. Մխիթարյանը անձնական այլ դրդումներից ելնելով է կատարել է պաշտոնեական կեղծիք:
2009թ. հունվար ամսվա ընթացքում Ա. Մխիթարյանը համայնքի՝ թվով 9 բնակիչների կեղծտեղեկանքներէտվել՝ անասուններիգլխաքանակիվերաբերյալ՝ տրված տեղեկանքներում նվազեցնելով դրանց իրական թիվը: Վերոհիշյալ համայնքի բնակիչներն այդ տեղեկանքները ներկայացրել են սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային գործակալություն և, փաստորեն, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ՝ փաստագրվել և ստացել ընտանեկան նպաստ:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ոստիկանության՝ Շիրակի մարզի քննչական բաժին:
Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ
Երազգավորս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քրական գործ է հարուցվել:
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի Երազգավորս համայնքի ղեկավար Ա. Մխիթարյանը անձնական այլ դրդումներից ելնելով է կատարել է պաշտոնեական կեղծիք:
2009թ. հունվար ամսվա ընթացքում Ա. Մխիթարյանը համայնքի՝ թվով 9 բնակիչների կեղծ տեղեկանքներ է տվել՝ անասունների գլխաքանակի վերաբերյալ՝ տրված տեղեկանքներում նվազեցնելով դրանց իրական թիվը: Վերոհիշյալ համայնքի բնակիչներն այդ տեղեկանքները ներկայացրել են սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային գործակալություն և, փաստորեն, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ՝ փաստագրվել և ստացել ընտանեկան նպաստ: