Բացօթյա առևտրով զբաղվողները բողոքում են քաղաքապետարանի շենքի առջև
Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել են մեծ թվով առևտրականներ, ովքեր բողոքում են փողոցային առևտուրը վերացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման դեմ։
Հիշեցնենք, որ օրերս քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր. «ՀՀ օրենսդրությամբ որոշակի պայմանների ապահովմամբ բացօթյա առևտրի կազմակերպում թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում՝ հյութերի, հանքային և զովացուցիչ ըմպելիքների վաճառքի դեպքերում, և անօրինական բացօթյա առևտրի արգելումը լիովին համահունչ է և՛ օրենսդրության պահանջներին, և՛ սպառողների շահերին, բայց Երևանի քաղաքապետարանը հակված է խնդիրը դիտարկել նաև բացօթյա առևտրի կազմակերպությունների տեսանկյունից, քանի որ առկա է նաև սոցիալական ենթատեքստ»։

7or.am