Լրահոս

19.11.2012 11:16


ԲՀԿ–ն «Ազատ դեմոկրատների» հետ քաղաքական խորհրդակցություններ կանցկացնի այսօր

ԲՀԿ–ն «Ազատ դեմոկրատների» հետ քաղաքական խորհրդակցություններ կանցկացնի այսօր

Ինչպես հայտնի է, կառավարման խորհրդարանական համակարգին ու 100%–ով համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկով էր հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և այդ նպատակով քաղաքական խորհրդակցություններ սկսել կուսակցությունների հետ։ ԲՀԿ–ն արդեն իսկ հանդիպել է ՀՅԴ–ին, ՀԱԿ–ին, ՕԵԿ–ին և «Ժառանգությանը»։ Իսկ «Ազատ դեմոկրատների» հետ կհանդիպի այսօր՝ ժամը 14։00-ին։ Հանդիպմանը կմասնակցեն ԲՀԿ–ականներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը