Լրահոս

15.06.2009 14:45


Արամ Կարապետյանը ՀԱՊԿ–ում անհասկանալի զարգացումներ է կանխատեսում

Արամ Կարապետյանը ՀԱՊԿ–ում անհասկանալի զարգացումներ է կանխատեսում

«Դե ֆակտո» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «ՀԱՊԿ» արագ արձագանքման հավաքական ուժերի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ասել է, որ գոյություն չունի մեկ այլ կառույց, որը կարող է ապահովել Հայաստանի արտաքին անվտանգությունը.

-Այսօր այդ կառույցում գտնվելը միանշանակ ճիշտ է։ ՀԱՊԿ-ում մենք խնդիր ունենք ռազմական կառույցի առումով ինտեգրված մնալ Ռուսաստանի հետ։ Ցավոք, ՀԱՊԿ-ում կան տարաձայնություններ, որոնք, սակայն, նոր չեն։

Արամ Կարապետյանն ասել է, որ Բելառուսի և Ռուսաստանի վարչախմբերի միջև տարաձայնությունները բավական երկար պատմություն ունեն, և չի բացառել, որ դեպքերի նման զարգացման դեպքում Ռուսաստանի ու Բելառուսի միջև կարող է գազային պատերազմ սկսվել։ Նրա տեղեկություններով՝ Բելառուսի նախագահը հրահանգ է տվել վերականգնել սահմանապահ ու մաքսային կետերը Բելառուսի և Ռուսաստանի միջև։ Արամ Կարապետյանը հնարավոր է համարում նաև «ՀԱՊԿ»-ում այնպիսի իրավիճակների առաջացումը, որոնք կհանգեցնեն անհասկանալի զարգացումների։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը