Իրանի ընդդիմությունը կոչ է արել երկրի հոգևորականներին՝ պայքարել Ահմադինեջադի դեմ
Իրանի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Միր-Հոսեյն Մուսավին հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր է հասնել նախագահական ընտրութույններում Մահմուդ Ահմադինեջադի հաղթանակը չճանաչելուն։ Այդ նպատակով ընդդիմադիրները մտադիր են ֆետվա (իսլամի դիրքերից գնահատական) ընդունելու խնդրանքով դիմել Իրանի հոգևորականներին։ Մուսավիի ներկայացուցչի խոսքերով դա արվում է նրա համար, որպեսզի Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին փոխի իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ալի Համենեին ճանաչել էր Ահմադինեջադի հաղթանակը՝ կոչ անելով Իրանի բնակչությանը աջակցել նախագահին։ Մուսավիի կողմնակիցները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հունիսի 13-ից նրանք հանրահավաքներ են կազմակերպում ընդդեմ Ահմադինեջադի։

Ըստ Lenta.ru-ի։