Լրահոս

17.11.2012 09:05


Պրահայում ավարտվեց ձյուդոյի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին օրը

Պրահայում ավարտվեց ձյուդոյի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին օրը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց ձյուդոյի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին օրը: Տատամի էին դուրս եկել Եվրոպայի 38 երկրների 362 ձյուդոիստներ: Առաջին օրը Հայաստանը ներկայացնում էին Գրիգոր Իվանյանը /60 կգ/, Տիգրան Վարոսյանը /66կգ/ և Գոռ Հարությունյանը /66/, երեք ձյուդոիստներն էլ տարբեր տարիներին Եվրոպայի առաջնություններում դարձել էին մեդալակիրներ և երեքն էլ այժմ ներկայացնում են բանակի մարզական ակումբը: Տիգրան Վարոսյանը առաջին հանդիպումը անցկացրեց Բելոռուսի ներկայացուցիչ Վադիմ Շոկայի հետ և ուներ երկու SHIDOI առավելություն, սակայն անսպասելի սխալվեց և IPPON-ով  տանուլ տվեց նրան, որն էլ դուրս եկավ եզրափակիչ և հանդիպեց Գոռ Հարությունյանի հետ, որը հաղթելով նախորդ 4 գոտեմարտերում՝ վստահ դուրս էր եկել եզրափակիչ: Գոտեմարտի հենց սկզբում Գոռը ընկավ VAZARI /7 միավոր/, այնուհետև վաստակեց մեկ YUKO /5 միավոր/ և մեկ VAZARI /7 միավոր/, որից հետո մնաց պահումի տակ և կրեց ցավալի պարտություն՝ բավարարվելով արծաթե մեդալով:

5 գոտեմարտ անցկացրեց նաև Գրիգոր Իվանյանը/ 60կգ/, որից հաղթելով 3–ում՝ բավարարվեց 5-րդ տեղով, առաջին և երկրոդ տեղերը բաժին հասան մեր հայրենակիցներ Արամ Գրիգորյանին/Ռուսաստան/ և Գևորգ Խաչատրյանին /Ուկրաինա/: Օրը բարեհաջող էր նաև Հայաստանը ներկայացնող մրցավար Դավիթ Խիթարյանի համար որին վստահվեց մրցավարել եզրափակիչ մասի երկու գոտեմարտ:,

Նոյեմբերի 17-ին տատամի դուրս կգա մեր վերջին մասնակիցը՝ 2011թ. Մ-23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արտյոմ Բաղդասարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը