Լրահոս

19.01.2011 14:20


Բոմժերն Ահարոն Ադիբեկյանին ասում են, որ նա լավ տղա է

Բոմժերն Ահարոն Ադիբեկյանին ասում են, որ նա լավ տղա է

Եթե սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին իրավունք տային շնորհելու ամենալավ հեռուստահաղորդում անվանակարգը, ապա նա այն կտար ԱԼՄ հեռուստաընկերության պրոֆիլակտիկային, որը տևում է ժամը 4։00-7։00-ը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես է ասել Ահարոն Ադիբկյանը՝ նշելով, թե խղճում է միայն այն աշխատակիցներին, ովքեր ԱԼՄ-ի փակումից հետո գործազուրկ են դառնալու։

-Ես ձեզ խոսք եմ տալիս, որ հաջորդ տարի, երբ հարցում անենք, Տիգրան Կարապետյանի անունը հիշող չի լինի,-հայտարարել է նա։

Իսկ հաջորդ տարի ժողովուրդը կմոռանա՞ նաև այն պիտակը, որ Տիգրան Կարապետյանը տվել էր Ահարոն Ադիբեկյանին՝ Ահավոր Սուտիբեկյան։ «7օր»-ի այս հարցին Ա. Ադիբեկյանը պատասխանել է, որ գիտի, թե ժողովրդի քանի՞ տոկոսն է կիսում Տիգրան Կարապետյանի տեսակետը, և քանի՞ տոկոսը՝ Տ. Կարապետյանին տված ի՛ր գնահատականը։

-Երբ մոտենում են, ասում են՝ «Սոցիոմետրից ենք, հարցում ենք անցկացնում», մեզ չեն մերժում՝ գնա, դու սուտխոսան ես։

-Բայց ձեր անունը տալի՞ս են, ասո՞ւմ են, որ «Սոցիոմետրն» Ահարոն Ադիբեկյանինն է։

-Ասում են՝ «Սոցիոմետրից» ենք։ Ով գիտի՝ գիտի։ Ինձ թվում է, որ բոմժերն էլ ինձ գիտեն, որովհետև մոտենում են, ասում են՝ դու լավ տղա ես։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը