Լրահոս

15.06.2009 12:19


Հունիսի 16-21–ը կդադարեցվի Հայաստան գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»՝ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը հունիսի 16-ից 21-ը նախատեսում է իրականացնել Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները:
Այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապեստ-կայանից՝ առանց սահմանափակումների:

Այս խորագրի վերջին նյութերը