Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին:
Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախագահների նեղ կազմով հանդիպմանը հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները ստորագրել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը և կից փաստաթղթերը, որոնք սահմանում են այդ ուժերի կարգավիճակը, ձևավորման ու գործունեության կարգը, կիրառության կանոնները, հավաքական ուժերի կազմը:
Նախագահների հավանությանն են արժանացել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, կառույցում նախագահող երկրի՝ Հայաստանի զեկույցը նախագահության ընթացքում միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ, 2009 թ. երկրորդ կիսամյակի և 2010 թ. առաջին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների մշակման, արտակարգ իրավիճակներում համատեղ արձագանքման ուժերի մասին և այլ փաստաթղթեր:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ կառույցում նախագահության շրջանում արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ընդունված որոշումները կնպաստեն անդամ-պետությունների անվտանգության ամրապնդմանն ու հավաքական հակազդման լիարժեք ուժերի ստեղծմանը:
Հանդիպման ավարտին Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն այն բոլոր գաղափարների նյութականացումն է, որոնք դրված են Հավաքական անվտանգության պայմանագրի հիմքում:

Բելառուսի նախագահի՝ մոսկովյան նիստին չմասնակցելու պատճառով կառույցի նախագահությունը ժամանակավորապես փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ կառույցում նախագահության շրջանում արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ընդունված որոշումները կնպաստեն անդամ-պետությունների անվտանգության ամրապնդմանն ու հավաքական հակազդման լիարժեք ուժերի ստեղծմանը:
Հանդիպման ավարտին Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն այն բոլոր գաղափարների նյութականացումն է, որոնք դրված են Հավաքական անվտանգության պայմանագրի հիմքում:
-Ես վստահ եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք կոնկրետ բովանդակությամբ ենք լրացրել նախկինում կայացված շատ որոշումներ: Մեկ տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնում էր նախագահությունը, ես նշեցի, որ Հայաստանը և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները կաշխատեն ոչ միայն արդեն կայացված որոշումների իրականացման ուղղությամբ, այլ կգտնեն նոր գաղափարներ՝ հարստացնելու Պայմանագիրը: Կարծում եմ, այս ընթացքում օգտակար շատ աշխատանք է կատարվել: Հարկ է նշել երկու կարևոր հանգամանք. ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը և կառույցի անդամ-պետությունների արտաքին քաղաքական գործունեության առավել սերտ համակարգումը: Մեր արտաքին գործերի նախարարները առաջին անգամ հավաքվեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանից և ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հավաքից առաջ ու կոնկրետ հարցերի նկատմամբ մշակեցին կոնկրետ մոտեցումներ: Այս երկու կարևոր հանգամանքները խոսում են այն մասին, որ մեկ տարվա ընթացում մենք էապես կարևոր աշխատանք ենք կատարել,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հունիսի 14-ի ուշ երեկոյան Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: