ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում Անկարան հնարավոր է քննարկման դնի ղարաբաղյան հիմնահարցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ ԴավուդօղլունТrend-news-ին տված հարցազրույցում նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու հայ-ադրբեջանական հակամարտությունը դրանք զուգահեռ գործընթացներ են։ «Հարավային Կովկասում իրավիճակի նորմալացման համար անհրաժեշտ և կարևոր է կարգավորել ղարաբաղյան հիմնահարցը»։ Անդրադառնալով «Ճանապարհային քարտեզի» այլևս ոչ արդիական լինելու հարցին՝ Դավուդօղլուն ասել է. «Դա այդպես չէ։ Հայաստանի հետ բանակցություններում մենք բավականին վճռական ենք։ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և նույնիսկ Ռուսաստանն ու Վրաստանը ունեն համատեղ ապագա։ Մենք բոլորս նույն տարածաշրջանում ենք»։
Թուրքիային է անցնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահությունը։ Որքանո՞վ է հավանական, որ անվտանգության խորհրդում Թուրքիան քննարկման կդնի ղարաբաղյան հարցը։ «ՄԱԿ անվտնագության խորհրդում քննարկվելու են տարբեր հարցեր։ Թուրքիան կողմ է քննարկել բոլոր այն հարցերը, որոնք ունեն միջազգային նշանակություն և հրատապ են՝ ղարաբաղյան հիմնահարցը դրանց թվում է։ Սակայն մենք ցանկանում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցությունները արդյունավետ լինեն»,– ասել է Դավուդօղլուն։
ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում Անկարան հնարավոր է քննարկման դնի ղարաբաղյան հիմնահարցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն Тrend-news-ին տված հարցազրույցում նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու հայ-ադրբեջանական հակամարտությունը դրանք զուգահեռ գործընթացներ են։ «Հարավային Կովկասում իրավիճակի նորմալացման համար անհրաժեշտ և կարևոր է կարգավորել ղարաբաղյան հիմնահարցը»։ Անդրադառնալով «Ճանապարհային քարտեզի» այլևս ոչ արդիական լինելու հարցին՝ Դավուդօղլուն ասել է. «Դա այդպես չէ։ Հայաստանի հետ բանակցություններում մենք բավականին վճռական ենք։ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և նույնիսկ Ռուսաստանն ու Վրաստանը ունեն համատեղ ապագա։ Մենք բոլորս նույն տարածաշրջանում ենք»։