Լրահոս

15.06.2009 10:10


Գնահատման և թեստավորման կենտրոնում քննարկել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննական թեստը

Հունիսի 13ին Գնահատման և թեստավորման կենտրոնում բողոքարկման հանձնաժողովն անցկացրել է մասնագիտական քննարկում, որից պարզվել էց, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» 2009թ. միասնական քննության թեստը բովանդակային  և կառուցվածքային առումով համապատասխանում է ուղեցույցին և դպրոցական ծրագրին:

Քննարկմանը մասնակցող մասնագետները առաջարկեցին փոփոխություն անել Ա45, Բ79 առաջադրանքների միավորներում:

Մյուս առաջադրանքների վերաբերյալ առաջարկությունները մերժվեցին մասնագիտական առումով անվիճելի լինելու հիմնավորումով:

Ըստ բողքարկման կարգի մասնագետների առաջարկները կքննարկի և վերջնական որոշում կկայացնի բողոքարկման հանձնաժողովը:

Այս խորագրի վերջին նյութերը