Լրահոս

15.06.2009 10:40


Եվրոպայում A/H1N1 վիրուսից մահացել է առաջին մարդը

Շոտլանդիայի հիվանդանոցներից մեկում մահացել է A/H1N1 վիրուսով վարակված մի կին։ Սա խոզի գրիպով վարակվածի առաջին մահվան դեպքն է ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև Եվրոպայում։ Մեծ Բրիտանիայում գրանցվել է 1261 A/H1N1 վիրուսակիր, որոնցից 498-ը՝ Շոտլանդիայում։ Աշխարհում խոզի գրիպի զոհ է դարձել 140 մարդ, սակայն մահվան բոլոր դեպքերը գրանցվել են միայն Լատինական Ամերիկայի երկրներում և ԱՄՆ-ում։

Այս խորագրի վերջին նյութերը