ՀՀԿ պատգամավորը խաղատների փոխարեն նախընտրում է ծիրանի այգին
Մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով խոշոր ձեռնարկություններում հարկային տեսչի համակարգի ներդրման օրինագծի մասին, ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ընդունել է, որ կան ստվերում և ստվերից դուրս գործող գործարարներ։ Այդուհանդերձ, խոշոր ձեռնարկություններում հարկային տեսուչներ ներգրավելու մասին ԱԺ ներկայացված օրինագծից մի շարք պատգամավորների դժգոհությունը նա կապում է ոչ թե հարկային դաշտ դուրս չգալու ցանկության, այլ հարկային տեսչի համակարգ կիրառելու կոպիտ ձևի հետ։ Իսկ ընդհանրապես, Լ. Ալեքսանյանը ճիշտ է համարում և ողջունում է գործարարներին հարկային դաշտ բերելու կառավարության ձգտումը։
Լ. Ալեքսանյանը ճիշտ է համարում նաև կառավարության այն որոշումը, որ 2013թ.-ից խաղատները չպետք է լինեն երկրի կենտրոնական մասում և Երևանի շրջակայքում, այլ՝ միմիայն զբոսաշրջային կենտրոններում.
-Կազինոն շատ բացասական երևույթ չէ. դա ժամանցի վայր է, որը եթե ճիշտ օգտագործեն, մարդկանց նույնիսկ կարող է օգուտ տալ։ Ես անձամբ դեմ եմ, որ այսօր այս քյասիբ երկրում փող դրվի կազինոների համար։ Կազինոներից բացի, մենք դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու։ Պետք է ուղղորդել, որ կազինոյի փոխարեն սարքեն, օրինակ, մշակութային կենտրոն։ Բայց այսօր ազատ շուկա է, մարդիկ են, փող ունեն, դնում են, կառավարությունն էլ փորձում է վարչական լծակներով ինչ-որ ձևով սահմանափակել։ Դա դրական եմ համարում։
ՀՀԿ պատգամավորն ասել է նաև, որ կան մարդիկ, ովքեր խաղատուն այցելելով՝ «վաղը լավ աշխատելու համար իրենց ներվերն են հանգստացնում», և դա հանցանք չէ։ «Որոշ մարդկանց խաղատունը բթացնում է, որոշներին՝ լիցքաթափում»։ Բայց անձամբ ինքը երբեք չի այցելել խաղատուն և գումարով չի սիրում անգամ թուղթ խաղալ.
-Մարդկային տեսակներ կան։ Մեկը սիրում է մոլախաղեր, մյուսը՝ ուտել-խմել։ Մեկը սիրում է գիրք կարդալ, մյուսը՝ թատրոն գնալ։ Դա մարդու անձնական կյանքն է։ Ես խաղատան կողմնակիցը չեմ։ Ես ժամանցի ավելի հետաքրքիր ձևեր գիտեմ,- ասել է Լ. Ալեքսանյանը՝ հավելելով, որ խաղատան փոխարեն նախընտրում է իր այգին։ -Ես գյուղում եմ ապրում, ունեմ ծիրանի լավ այգի, առավոտները սիրում եմ աշխատել, զբաղվել սպորտով, թատրոն, կինո հաճախել և այլն։