Լրահոս

19.01.2011 13:59


Պաշտոնը թողնելու խնդիր սոցապ նախարարի առջև ծառացած չէ

Պաշտոնը թողնելու խնդիր սոցապ նախարարի առջև ծառացած չէ

Անդրադառնալով կադրային փոփոխություններին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին ասել է.

-Ես դեռևս աշխատում եմ, և պաշտոնը թողնելու որևիցե նման խնդիր կամ հարց իմ առջև չկա ծառացած։ Աշխատում եմ և իմ աշխատանքով փորձում եմ առավել զարգացնել, առավել օգտակար լինել մեր պետությանը։

Ինչ վերաբերում է աշխատանքից Վազգեն Խաչիկյանի հեռանալու ոչ թափանցիկությանը, նախարարն ասել է, թե դա ուղղակի պայմանավորված է ստուգող կազմակերպությունների կողմից իրենց գործընթացը դեռևս վերջնական տեսքի չհասցնելով.

-Այսինքն, դեռևս ստուգումները շարունակվում են, դեռ որևէ ստուգող կազմակերպության կողմից վերջնական հաշվետվություն ներկայացված չէ։

Նրա խոսքերով՝ ստուգումներն այս պահին շարունակում է ոչ թե Վերահսկիչ պալատը, այլ Ֆինանսների նախարարության աուդիտի վարչությունը։

Նա նշել է, որ նախարարության կողմից արդեն իսկ ընդունված բարեփոխումները և ծրագրերն իրականացնելու ու գործի դնելու խնդիր կա, և շատ կարևոր է, որ սոցիալական ապահովության ծառայությունը ղեկավարի ու այդ պաշտոնը ստանձնի մի մարդ, ով ուղղակի տիրապետում է աշխատանքին և մասնագետ է, քանի որ այնտեղ լուրջ անելիքներ կան։

Սոցիալական ապահովության ծառայության պետը նշանակվում է նախարարի առաջարկությամբ։

-Ես դեռևս ոչ ոքի չեմ առաջարկել, բայց շուտով կառաջարկեմ,-ասել է Ա. Գրիգորյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը