Թուրքիայի ԱԳ նախարար. «Անկարայի և Երևանի փոխհարաբերությունները չեն սահմանափակվում Հարավային Կովկասով»
Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում հասնել առաջընթացի։ Այս մասին հունիսի 13-ին «Trend News» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավիթօղլուն։
-Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է և պետք է առաջընթացի ու զարգացման հասնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Մենք մեր վարած քաղաքականության շրջանակում ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ, և ավելի շատ ցանկանում ենք նորմալացնել երկկողմ հարաբերությունները,-հաղորդել է Դավիթօղլուն։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև փոխհարաբերությունները չեն սահմանափակվում Հարավային Կովկասով, բայց ազդեցություն են թողնում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. «Դա ճիշտ չէ, մեր հարաբերությունները Հայաստանի հետ չպետք է արտացոլվեն ԱՄՆ-ի հետ ունեցած մեր հարաբերություններում»։