Լրահոս

13.06.2009 14:34


Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Մոսկվա

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 14-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հերթական նիստին:

Նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայաստանը 2008թ-ի սեպտեմբերից նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:

 

Այս խորագրի վերջին նյութերը