Լրահոս

13.06.2009 14:31


Ընդդիմությունը Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել է երկաթուղին ռուսներին վաճառելու համար

Վրացական ընդդումությունը «Նոր աջեր» շարժման առաջնորդ Դավիթ Գամկրելիձեի գլխավորությամբ նախագահ Սահակաշվիլիին մեղադրել է երկաթուղին Ռուսաստանին վաճառելու համար։

Հունիսի 12-ին ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ Գամկրելիձեն հայտարարել է.

-Ուրիշ էլ ի՞նչ հանցագործություն պետք է կատարի երկրի առաջին դեմքը։ Մասնատվել են տարածքները, ռազմավարական օբյեկտները վաճառվել են Ռուսաստանին։ Սահակաշվիլիի «արժանիքն» է, որ երկիրը կորցրել է ներդրումները։

Գամկրելիձեն նաև նշել է, որ Վրացական երկաթուղիների վերաբերյալ համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ, որովհետև Թբիլիսիում շարունակվում են բողոքի գործողությունները։

Ըստ «Lenta.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը