Կրթության նախարարությունը ընդունելության լրացուցիչ քննություններ կկազմակերպի
Հունիսի 2-ից մեկանարկել են միասնական քննությունները։ Դիմորդներին մնացել է հանձնելու երեք քննություն՝ հունիսի 16-ին «Ֆիզիկա», 19-ին՝ «Հայոց պատմություն» և 23-ին՝ «Ռուսաց լեզու»։ Ըստ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտայնի՝ միասնական քննությունների հիմնական փուլի ավարտից հետո կկազմակերպվեն լրացուցիչ քննություններ, որոնց կմասնակցեն այն դիմորդները, ովքեր հիմնական փուլին չեն մասնակցել։
-Խոսքը մասնավորապես Ջավախքի մեր հայրենակիցների մասին է, բանակից զորացրվածների և այն դիմորդների մասին, ովքեր համապատասխան բժշկական տեղեկանքների հիման վրա հիվանդության պատճառով չեն մասնակցել քննությունների հիմնական փուլին,-ասել է նա։